Անդրադառնալով «Խաղաղության խորհրդին» Ֆրանսիայի նախագահ Մակրոնի չմիանալու որոշմանը՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեգնել է. «Նա ոչ մեկին պետք չէ, որովհետև շատ շուտով կլքի իր պաշտոնը: Եթե նրանք թշնամանք դրսևորեն, ես 200%-անոց մաքսատուրք կսահմանեմ նրա գինիների և շամպայնի վրա, և նա կմիանա»:               
 

Աղոթարան

Աղոթարան
16.01.2026 | 22:00
Բարձրացնում եմ դեպի Քեզ իմ աչքերը և իմ ամբողջ սրտով կանչում Քեզ, Տե՛ր Քրիստոս, Միածին Որդի Աստծո, որ Քո մարդասիրությունից հաղթվելով` կամովին խոնարհվեցիր անճառ փառքիցդ և առար ծառայի կերպարանք, խաչի և մահվան չարչարանքներին համբերեցիր Քո ստեղծածների փրկության համար։
Արդ,
որ այսպիսի սեր ունես մարդկանց հանդեպ և կամենում ես, որ ամեն մարդ ապրի և հասնի ճշմարիտ գիտությանը, գթա և ինձ բազմամեղիս, մարդասեր Տեր, և կամեցիր իմ փրկությունը։
Ամեն։
Սուրբ Եփրեմ Ասորի
Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ